Հին անուններ

24/01/2009

«Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը պարզ կդառնա փետրվարի 14-ին: Մինչեւ փետրվարի 7-ը Հայաստանի երգիչները կարող են հայտ ներկայացնել մրցույթին մասնակցելու համար, ովքեր իրենց երգով կներկայանան հեռուստադիտողներին փետրվարի 14-ին: Արդեն մասնակցության հայտ են ներկայացրել Արամեն, Մհերը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը: Այդ օրը sms-ների եւ հեռախոսազանգերի միջոցով հեռուստադիտողների, ինչպես նաեւ ժյուրիի քվեարկությամբ կընտրվի «Եվրատեսիլ 2009» մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցը: Ժյուրիի կազմը դեռ հստակեցված չէ: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթը կայանալու է Մոսկվայում: