Զգուշացրել է

24/01/2009

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ապագա վարչակազմին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ-թուրքական հաշտեցման ջանքերը: «Շատ խելամիտ չէր լինի, որպեսզի որեւէ երրորդ երկիր դիրքորոշում որդեգրեր այս հարցում… Միացյալ Նահանգների կողմից որեւէ սխալ քայլ վնաս կհասցնի գործընթացին»,- «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած շաբաթավերջին հայտարարել է Բաբաջանը:

Նրա խոսքերով` Թուրքիան երբեք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը «ավելի մոտ չի եղել», եւ 2009 թվականին կարող է ճեղքում լինել այդ հարցում: Բաբաջանը վկայակոչել է անցած տարվա սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցը` նշելով, թե դրանով սկիզբ դրվեց երկու երկրների միջեւ հաշտեցման ջանքերին: «Ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարը 2009-ին սոսկ երազանք չէ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: