ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հրամանագրով ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանն ազատվել է փոխվարչապետի պարտականությունների կատարումից: Այդ մասին տեղեկացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ որի՝ Բ. Սահակյանի մեկ այլ հրամանագրով` փոխվարչապետի պարտականությունների կատարումը դրվել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի վրա: