Վատառողջ է

18/01/2009

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ սկսվել եւ անմիջապես հետաձգվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործով դատական նիստը: Վատառողջ լինելու պատճառով Ս. Այվազյանին չեն բերել դատարան: Իսկ երեկ պետք է քննվեր նրա շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Հիշեցնենք, որ դատարանը նոյեմբերի 19-ին Ս. Այվազյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման` ապօրինի զենք պահելու` զսպանակավոր մահակ, եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Պաշտպանները Վերաքննիչ դատարանից պահանջում են արդարացնել Ս. Այվազյանին: Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին: