Երկուշաբթի օրը աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների (Benita Ferrero-Waldner) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: