Շամշյանը հիվանդանոցում է

18/01/2009

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ «7-ի գործով» դատավարությունից հետո ոստիկանները հրել են «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Լրագրողը սայթաքել է եւ գլուխը հարվածել է սյանը: Երեկ ամբողջ օրը Գ. Շամշյանը սուր գլխացավ ու սրտխառնոց է ունեցել: Երեկոյան խմբագրությունից շտապօգնություն են կանչել եւ լրագրողին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ուժեղ հարվածից լրագրողի մոտ մկանային սուր ցավեր են առաջացել: Գիշերը լրագրողին պահել են հիվանդանոցում: