Անցյալ տարեվերջին շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը շահել է Ժնեւի Միջազգային առեւտրի պալատի կողմից շնորհվող Արդյունաբերության մրցանակը: Վերջինս ամենամյա մրցանակ է, որը տրվում է 1985-ից` արդյունաբերության մեջ «բացառիկ կատարելագործումների» համար: Մրցանակը ստացել են ընկերության հիմնադիրներ ու համասեփականատերեր Ֆրանկ Մյուլլերն ու Վարդան Սիրմաքեսը: Նկատենք, որ շվեյցարաբնակ, ծագումով հայ գործարար Սիրմաքեսը 2004-ից Հայաստանում գործող շվեյցարական կապիտալով «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հիմնադիրն ու բաժնետոմսերի միակ սեփականատերն է: