Հերթական բանաձեւը Կոնգրեսում

03/07/2005

Շաբաթվա սկզբին կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Ջո Նոլեմբերգն
ու Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել Հայոց ցեղասպանության
ճանաչման վերաբերյալ բանաձեւը: Բանաձեւն առաջարկում է հաստատել ԱՄՆ
դիրքորոշումն՝ ընդդեմ մարդկության իրագործված այդ ոճրագործության
նկատմամբ, եւ կոչ է անում Ջորջ Բուշին՝ «երաշխավորել ԱՄՆ արտաքին
քաղաքականության համարժեք ընկալումն ու վերաբերմունքը» Հայոց
ցեղասպանության հարցի նկատմամբ: Փաստաթղթում ընդգծվում է Բուշի ապրիլի
24-ի ամենամյա ելույթում «1,5 միլիոն հայերի համակարգված եւ կանխամտածված
բնաջնջման հստակ բնորոշման» անհրաժեշտությունը: Նախագծի հեղինակներին
միացել է ԱՄՆ ավելի քան 50 կոնգրեսական: Հիշեցնենք, որ բանաձեւի
հեղինակները հունիսի 3-ին նամակ էին հղել Ջորջ Բուշին՝ կոչ անելով
հորդորել Թուրքիային՝ վերացնել Հայաստանի շրջափակումը: