Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն այն կարծիքին է, որ էկոնոմիկայի կարգավորման ավանդական դրամական մեթոդներն այլեւս չեն գործում, եւ ՌԴ իշխանությունները պետք է սահմանեն խիստ հովանավորական միջոցներ, կտրուկ ավելացնեն պետական ներդրումները եւ սահմանափակեն օտարերկրյա աշխատուժի հոսքը: Երեկ նա առաջարկել է օրինակ վերցնել աշխարհի առաջատար երկրներից, որոնք սկսել են որոնել իրենց ազգային արտադրողի պաշտպանության ուղիներ, եւ կտրուկ ավելացնել պետական ներդրումները: Լուժկովն այն կարծիքին է, որ հարկավոր է հենվել հայրենական աշխատուժի վրա եւ սահմանափակել գաղթյալների աշխատանքի օգտագործումը: