Նոր ավտոմայրուղի

17/01/2009

Վրաստանի կառավարությունը 2009 թվականին ճանապարհային ենթակառուցվածքի նախագծերի համար հատկացրել է ավելի քան 1 մլրդ լարի (606,6 մլն դոլար): Այդ մասին Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլին հայտնել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ կայացած հանդիպման ժամանակ: Սահակաշվիլին առանձնակի ուշադրություն է դարձրել այն ավտոմայրուղու շինարարությանը, որը կմիացնի Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ Ջավախքում ավտոմայրուղու շինարարությանը, որի համար 50 մլն լարի է հատկացվել: