Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում տարին եզրափակել է 113-րդ տեղում: Երեկ ՖԻՖԱ-ն 2008թ. ընթացքում վերջին անգամ հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: 2008թ. հունվարին Հայաստանը 85-րդ տեղում էր, սակայն պաշտոնական հանդիպումների ընթացքում ունեցած անհաջողություններից հետո նահանջեց` դուրս մնալով լավագույն 100 հավաքականների ցանկից: Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որի հետ Հայաստանը կհանդիպի 2009թ. Երեւանում: Ընտրական փուլում Հայաստանի մեկ այլ մրցակից` Թուրքիան, 10-րդ տեղում է: