Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել է, որ տեղեկատվություն ունի այն մասին, թե ԱՄՆ-ի վարչակազմի որոշակի շրջաններում վարդերի երկրորդ հեղափոխությունն է պատրաստվում Վրաստանում: «Բացառված չէ, որ մոտ ժամանակներս Վրաստանում վերստին կիրացվի «ամերիկյան նախագիծ», որպեսզի պետության գլուխ բերեն ԱՄՆ-ի կառավարության որոշակի քաղաքական շրջանների ֆավորիտների»,- երեկ հայտարարել է Լեյբորիստական կուսակցության միջազգային խորհրդական Նեստան Կիրտաձեն: Հարցին, թե Լեյբորիստական կուսակցությունն ո՞ւմ նկատի ունի՝ խոսելով Վրաստանի նոր իշխանության մասին, նա պատասխանել է, որ դա «աստիճանաբար հայտնի կդառնա»: Կիրտաձեն պնդել է, որ «վրացական պլանի» վրա աշխատող գլխավոր գործող անձանցից մեկն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան է: