«2008-ը ես համարում եմ շրջադարձային ՀՀ նորագույն պատմության մեջ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` ամփոփելով անցնող տարվա քաղաքական արդյունքները: Ըստ նրա, այսօր մենք ունենք քաղաքացիական հասարակությանը շատ մոտ, միասնական հասարակություն եւ հստակեցված քաղաքական դաշտ, որտեղ պարզ է դարձել, թե ով է ժողովրդի հետ, ով` ավազակապետության: «2008թ. բոլոր ձեռքբերումները կհանգեցնեն Հայաստանում ժողովրդի իշխանության անխուսափելի հաստատմանը»,- նշել է Դ.Շահնազարյանը: Ըստ նրա, Հայ Ազգային կոնգրեսի համար թիվ մեկ մարտավարական խնդիրը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: «Քաղբանտարկյալների ազատ արձակման համար մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զանգվածային միջոցառումներ»,- նշել է նա: Ընդ որում, Դ. Շահնազարյանն ասել է, թե սխալ է այն տպավորությունը, որ ընդդիմությունը պատրաստվում է հերթական ընտրությունների: Նրա խոսքով, այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվում ընդդիմության լիդերների կողմից: Ըստ Դ. Շահնազարյանի, այդ հարցի մասին հնարավոր կլիներ խոսել, եթե իշխանության գոնե մի օղակ ունենար մի քիչ լեգիտիմություն, մինչդեռ իշխանությունը ոչ լեգիտիմ է ամբողջությամբ, եւ չկա որեւէ բաժանում իշխանական օղակների միջեւ: Սրանով հանդերձ, Դ. Շահնազարյանը համոզված է, որ ներկայիս իշխանությունը չունի մինչեւ վերջ պաշտոնավարելու որեւէ հնարավորություն:
Խոսելով ՀԱԿ-ի առաջիկա համաժողովի մասին` Դ. Շահնազարյանը նշել է, որ կառավարության կողմից տարածքի տրամադրման մերժումը պայմանավորված է վախի զգացումով: «Մենք համագումարը ավելի փոքր դահլիճում կանցկացնենք»,- հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչը: Մեկնաբանելով Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի գործունեությունը` Դ. Շահնազարյանը տեղեկացրել է, որ իր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Եվրոպայի խորհուրդը Հայաստան կուղարկի միջազգային փորձագետ, ով համագործակցելու է հայկական կողմի հետ, բայց չի լինելու փաստահավաք խմբի անդամ: Նա անդրադարձել է նաեւ ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն կարծիքին, թե ինքը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդը` ստանձնելով ընդդիմության առաջնորդի դերը: «Խոսակցությունները, թե ես կարող եմ լինել որպես ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդը, աբսուրդ են եւ իշխանության տարածած պրիմիտիվ նյութ»,- ասել է Դ. Շահնազարյանը: Ըստ նրա, դա վկայում է Հայաստանի իշխանության ինտելեկտուալ մակարդակի մասին: ՀԱԿ ներկայացուցիչը հերքեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` վերջերս արած հայտարարությունը, թե ընդդիմությունը մարտի
1-ին օգտագործել է ռումբեր եւ «Զարյա» տեսակի հատուկ միջոցներ: «Իրավապահ մարմինները մարտական ռումբի որեւէ բեկոր չեն հայտնաբերել ո՛չ զոհվածների կամ վիրավորվածների մարմնում, ո՛չ էլ ընդհանրապես տեղանքում,- ասել է Դ Շահնազարյանը` հավելելով,- Այստեղից ավելի քան ակնհայտ էր, որ զինվորականները վիրավորվել են իրենց օգտագործած հատուկ գազային կամ մյուս տեսակի նռնակների բեկորներով, եւ դրա համար հնչեց այդ անհեթեթ հայտարարությունը, որ ընդդիմությունը «Զարյա» տիպի հատուկ միջոցներ է բերել»:
Դ. Շահնազարյանը անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքական զարգացումներին: Ըստ նրա, այսօր իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն արտաքին քաղաքականության հետ կապված, եւ այդ խնդիրները երկրի ներքին իրավիճակի արդյունքն են: «Եթե տարվա սկզբին Հայաստանն ուներ ժողովրդավարության բացակայության եւ մարդու իրավունքի ոտնահարման խնդիրներ, ապա տարվա վերջում դրանց գումարվել են Ղարաբաղի հարցը, միջազգային տնտեսական ճգնաժամն ու տարածաշրջանային նոր իրավիճակը»,- նշել է նա: Դ. Շահնազարյանն ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում դրսեւորվող ակտիվությունը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվությամբ: «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջին ջութակը Միացյալ Նահանգներն է»,- հայտարարել է Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, ԱՄՆ-ը ցանկանում է կարգավորել Ղարաբաղի հարցը, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, իրապես շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում: Միեւնույն ժամանակ, Դ. Շահնազարյանը նշել է, թե հարցի կարգավորումը բավական բարդ գործընթաց է եւ չի սահմանափակվում միայն կարգավորման սկզբունքների մասին համաձայնությամբ: Ըստ նրա, այդ համաձայնագիրը կարող է կնքվել եւ լինել երկու-երեք էջ, սակայն դրան պետք է հետեւի կողմերի հստակ եւ կոնկրետ գործողությունների ժամանակացույցի մասին համաձայնության ստորագրումը, ինչը բավական երկար ժամանակ պահանջող աշխատանք է: Դ. Շահնազարյանը հայտարարել է, որ եթե համանախագահները ցանկանում են կարգավորել հակամարտությունը, ապա պետք է այնպես անեն, որ սկզբունքների մասին եւ ժամանակացույցի մասին համաձայնագրերը ստորագրվեն գրեթե միաժամանակ: Հակառակ պարագայում, ըստ ՀԱԿ անդամի, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ստորագրելով սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը, կարող են վերադառնալ իրենց երկրներ, եւ յուրաքանչյուրը յուրովի մեկնաբանել սկզբունքների փաստաթուղթը, ինչը հետ կգցի գործընթացը: Դավիթ Շահնազարյանը նաեւ հայտարարել է, որ այդ ամենից բացի, առանձին եւ տեւական աշխատանք է պահանջում նաեւ խաղաղապահների մանդատի, լիազորությունների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Ի դեպ, Դ. Շահնազարյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընդդիմությունն է հուշում, նույնիսկ բացահայտ ասում իշխանությանը, թե ինչ պետք է անել Հայաստանի շահի համար: Այդ կապակցությամբ նա նշում է, թե իշխանությունը կարծես թե փորձում է ուղղել իր սխալը: Խոսքը Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատի մասին է, որի առաջին հանդիպումն արտգործնախարարների մակարդակով եղավ Նյու Յորքում հոկտեմբերին, իսկ երկրորդը սպասվում էր դեկտեմբերին Հելսինկիում, բայց տեղի չունեցավ: Դ. Շահնազարյանը նշել է, թե հուսով է, որ հենց հայկական կողմի նախաձեռնությամբ է, որ տեղի չի ունեցել Հելսինկիի հանդիպումը: Արտաքին ոլորտի մեկ այլ լուրջ խնդիր էլ Դ. Շահնազարյանը համարում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, նշելով, թե մտավախություն ունի, որ Հայաստանի օլիգարխիկ տնտեսությունն ի վիճակի չի լինելու դիմագրավել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը: Ինչ վերաբերում է առաջիկայում հնարավոր զարգացումներին, ապա Դ. Շահնազարյանը հայտարարել է, թե իշխանությունը կշարունակի իր սխալ քաղաքականությունը, մինչեւ որ հասնի վերջնական փլուզման:
Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ«2008-ը ես համարում եմ շրջադարձային ՀՀ նորագույն պատմության մեջ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` ամփոփելով անցնող տարվա քաղաքական արդյունքները: Ըստ նրա, այսօր մենք ունենք քաղաքացիական հասարակությանը շատ մոտ, միասնական հասարակություն եւ հստակեցված քաղաքական դաշտ, որտեղ պարզ է դարձել, թե ով է ժողովրդի հետ, ով` ավազակապետության: «2008թ. բոլոր ձեռքբերումները կհանգեցնեն Հայաստանում ժողովրդի իշխանության անխուսափելի հաստատմանը»,- նշել է Դ.Շահնազարյանը: Ըստ նրա, Հայ Ազգային կոնգրեսի համար թիվ մեկ մարտավարական խնդիրը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: «Քաղբանտարկյալների ազատ արձակման համար մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զանգվածային միջոցառումներ»,- նշել է նա: Ընդ որում, Դ. Շահնազարյանն ասել է, թե սխալ է այն տպավորությունը, որ ընդդիմությունը պատրաստվում է հերթական ընտրությունների: Նրա խոսքով, այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվում ընդդիմության լիդերների կողմից: Ըստ Դ. Շահնազարյանի, այդ հարցի մասին հնարավոր կլիներ խոսել, եթե իշխանության գոնե մի օղակ ունենար մի քիչ լեգիտիմություն, մինչդեռ իշխանությունը ոչ լեգիտիմ է ամբողջությամբ, եւ չկա որեւէ բաժանում իշխանական օղակների միջեւ: Սրանով հանդերձ, Դ. Շահնազարյանը համոզված է, որ ներկայիս իշխանությունը չունի մինչեւ վերջ պաշտոնավարելու որեւէ հնարավորություն: