Արագ եւ համեղ աղցաններ

23/12/2008

«Ունիվերսալ» աղցանի համար պահանջվում է 3 գազար, 300 գ կանաչ ոլոռ, 3 կարտոֆիլ, 0,5 բաժակ մայոնեզ եւ աղ: Գազարը եւ կարտոֆիլը եփել, մաքրել, մանր կտրատել, խառնել կանաչ ոլոռին, աղ անել եւ համեմել մայոնեզով: Այս աղցանը կարելի է պատրաստել ցանկացած ուտեստի հետ:

«Ամանոր» աղցանի համար պահանջվում է 250գ հորթի միս, 200գ հավի միս, 1 հատ գազար, 2 հատ ձու, 100 գ ոլոռ, 1 բաժակ մայոնեզ, սեւ պղպեղ ու աղ:

Այս ամենը եփել: Գազարն ու ձուն մանր կտրատել, իսկ հավի ու հորթի միսը` լայն ու բարակ կտորներով: Մթերքները խառնել իրար, ավելացնել ոլոռը, համեմել աղով, պղպեղով, մայոնեզով, լավ խառնել ու մատուցել: