Ի՞նչ են ասելու այս անգամ

22/12/2008

Վաղը Փարիզում կայանալու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ, ըստ նիստի օրակարգի, կքննարկվի Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման վերաբերյալ զեկույցի նախագիծը եւ կընդունվի բանաձեւի նախագիծ: Նիստին մասնակցելու են ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ` ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ժառանգությունից»: Հիշեցնենք, որ Հայաստանի վերաբերյալ վերջնական զեկույցը կքննարկվի հունվարի 26-ին մեկնարկող ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում: