Անցած շաբաթ հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարեց, թե «Մարտի 1-ի» գործերի մեղադրական բազան համոզիչ չէ, եւ դատարանները միշտ պաշտպանում են մեղադրական կողմի մոտեցումները»: Նա նաեւ հայտարարեց, թե պաշտպանի գրասենյակն ամենայն ուշադրությամբ հետեւելու է «7-ի գործով» դատավարությանը, սակայն առայժմ զերծ մնաց որեւէ մեկնաբանություններ տալուց` ասելով, թե դա կանի դատական պրոցեսի ավարտից հետո: Արդյոք օմբուդսմենի այս խոսքերի մեջ հակասություն չկա՞. չէ՞ որ «7-ի գործը» լսելու են այդ նույն դատարանները: «Ոչ, ես մնում եմ իմ կարծիքին, պարզապես անցած դատավարությունների նկատմամբ մեր մոնիտորինգը սիստեմատիկ չի եղել: Եվ ես ասել եմ, որ իմ այս եզրակացությունը սուբյեկտիվ է: Իսկ «7-ի գործի» դեպքում էլ եթե դատավարությունը շատ երկար տեւի, ես չեմ սպասի: 1-2 ամիսը բավարար է, որ կարողանամ կարծիք կազմել»,- երեկ մեր թղթակցին ասել է Ա. Հարությունյանը: