Շաբաթ օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեստագի անդամ Միքայել Լինկին եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչ Վոլֆգանգ Ջոնին: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քաղբանտարկյալների խնդիրներին, եվրոպական կառույցների եւ Հայաստանի հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայ Ազգային կոնգրեսում ներգրավված կուսակցությունների եւ Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության միջեւ համագործակցության հեռանկարին: Հանդիպմանը մասնակցել են Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը: