Կապանի ֆուտբոլի «Գանձասար» մարզադաշտը նախատեսվում է արագ նորոգել, որից հետո այն հնարավորություն կունենա ընդունել 5000 մարզասերի: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են «Գանձասար» ակումբում, սա բացատրվում է նրանով, որ ՀՀ «Սթար» ֆուտբոլի առաջնությունում զբաղեցնելով 3-րդ տեղը եւ նվաճելով բրոնզե մեդալներ` «Գանձասարն» իրավունք է նվաճել մասնակցելու ՈւԵՖԱ-ի գավաթի նախնական մրցաշարին: Պետք է ակումբի մարզադաշտը, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, լիովին գեղեցիկ տեսք ստանա: