12-րդ տեղը

22/12/2008

Վրաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը, վաստակելով 6 միավոր, զբաղեցրել է 12-րդ տեղն Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Պարտություն կրելով վերջին` 11-րդ փուլում` նա զրկվել է մեդալից: Մրցաշարի հաղթող է դարձել անգլիացի շախմատիստ Ստյուարտ Հեզլինգերը՝ 7,5 միավորով: