5 տարի

14/12/2008

Երեկ Երեւանի քրեական դատարանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Աշոտ Մանուկյանին մեղավոր ճանաչելով ՀՀ Քրօրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»), դատապարտել է ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի մեկ այլ` 2251-րդ հոդվածի 1-ին մասով («Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը») առաջադրված մեղադրանքում դատարանը Ա.Մանուկյանին ճանաչել է անպարտ եւ արդարացրել նրան: