«Ադրբեջանն ու Իրանը կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները: Երկու երկրների պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման խնդրի շուրջ բանակցություններ կվարեն Իրանի պաշտպանության նախարար Մուստաֆա Մուհամեդ Նեջարի Բաքու կատարած այցի շրջանակում»,- այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեն, հավելելով, որ այդ այցելությունը տեղի է ունենալու մոտ ժամանակներս: Նրա խոսքով, Իրանի պաշտպանության նախարարն Ադրբեջան է այցելել նաեւ 2006 թվականին, եւ երկու երկրները գործում են ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: