Դեկտեմբերի 18-19-ը Երեւանում կանցկացվի «Տեղեկատվական պատերազմներ» խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակին: Այն համատեղ կազմակերպել են «Արմենպրեսի» 90-ամյակի պետական հոբելյանական հանձնաժողովը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Գիտաժողովին կմասնակցեն եւ ելույթներով հանդես կգան ինչպես արտասահմանյան առաջատար լրատվական գործակալությունների, այնպես էլ հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարներ: Մասնավորապես` Ռուսաստանի ԻՏԱՌ-ՏԱՍՍ, Վրաստանի HGN, Բելառուսի ԲԵԼՏԱ, Ուկրաինայի Ուկրինֆորմ, Մոլդովայի ՄՈԼԴՊՐԵՍ, Բուլղարիայի ԲՏԱ լրատվական գործակալությունների ղեկավարներն իրենց ելույթներում կանդրադառնան տեղեկատվական պատերազմների ժամանակակից մեթոդներին, առանձնահատկություններին, նպատակներին, նրանց ազդեցությանը հասարակական կարծիքի ձեւավորման վրա: Գիտաժողովի շրջանակներում կբացվի նաեւ «90 տարի Հայաստանի հետ» լուսանկարչական ցուցահանդեսը: Արտասահմանյան մասնակիցները հանդիպումներ կունենան նաեւ մի շարք գերատեսչությունների, ինչպես նաեւ՝ գործարար կառույցների ղեկավարների հետ: