Երեւանի քրեական դատարանի երեկ կայացրած որոշմամբ, «Մարտի 1-ի գործով ձերբակալված

14/12/2008

Երեկ առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը, ով երկու տարի ամբողջությամբ կրեց իր պատժաժամկետը: Հենց քրեակատարողական հիմնարկի մոտ նրան դիմավորել են մտերիմները, ազատամարտիկ ընկերները, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: «Երկու տարի անց, ես նորից ձեզ հետ եմ: Մենք միասին, շատ շուտով, կհաղթենք բռնապետությանը, կհաղթենք չարիքին, եւ, ինչպես մեր քաղբանտարկյալ, ազատամարտիկ ընկերներին, այնպես էլ ողջ հայ ժողովրդին կնվիրենք մեր բաղձալի ազատությունը»,- դիմելով հավաքվածներին` ասել է Վ. Մալխասյանը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր 2006 թ. դեկտեմբերի 9-ին եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն` «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: