«Զվարթնոց» օդանավակայանն այս տարվա 11 ամիսներին իրականացրել է 7927 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7230-ի փոխարեն: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նույն ժամանակահատվածում օդանավակայանով հանրապետություն է ժամանել 653 հազ. 784 մարդ՝ նախորդ տարվա 617 հազ. 623-ի դիմաց, մեկնել է 706 հազ. 812 մարդ՝ նախորդ տարվա 651 հազ. 408-ի փոխարեն: Օդանավակայանով առաքվել է՝ 3816, ներմուծվել՝ 5994 տոննա բեռ: Վերոհիշյալ ժամանակահատվածում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն իրականացրել է 144 թռիչք-վայրէջք: Օդանավակայանով հանրապետություն է ժամանել՝ 9357, մեկնել՝ 12 հազ. 911 մարդ: