Եթե Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի ունենային վաղը, ապա դրանցում առաջատարը կլիներ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Այդ մասին են վկայում «Վերսիա» թերթի կողմից անցած շաբաթ 465 քաղաքացիների շրջանում անցկացված հեռախոսային հարցումները, որոնց համաձայն՝ նա կստանար ձայների 19 տոկոսը: Ձայների 14 տոկոսը կտրվեր ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիային: Ձայների համեստ 10 տոկոսով միայն երրորդ տեղում է Միավորված ընդդիմության առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն: Նրան 8 տոկոս ձայնով հաջորդում է «Աջ ընդդիմության» ղեկավար Դավիթ Գամկրելիձեն: Լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին 6 տոկոս է հավաքել: Մյուս թեկնածուներն ընդհանուր առմամբ հավաքել են ձայների 5 տոկոսը: Հարցվածների 38 տոկոսը ոչ մեկի ձայն չի տվել: