«Վրաստանը պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, բայց մտադիր չէ քննարկել միայն երեք բան՝ անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մնացած բոլոր հարցերը քննարկելի են»,- երեկ «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Ըստ նրա, Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է: «Միայն թե Վրաստանի տարածքում Ռուսաստանի երեք դեսպանություններ երբեք չեն լինի»,- ընդգծել է Վաշաձեն:
«Վրաստանի ներկայիս կառավարությունը, ինչպես եւ բոլոր հաջորդները, ոչ մի քայլ չեն ընկրկի տարածքային ամբողջականության վերականգնման գաղափարից»,- ասել է ԱԳ նախարարը` նշելով, որ անփոփոխ կմնա նաեւ երկրի արտաքին քաղաքականության վեկտորը: «Մենք հանգիստ ու մտածված շարժվելու ենք դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն»,- հայտարարել է Վաշաձեն: