Շատով են գնում

10/12/2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին: Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլիի հետ: Պետք է նկատել, որ մեկօրյա այցի համար նման ներկայացուցչական պատվիրակությունը, մեղմ ասած, տարօրինակ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ այցը տեղի է ունենալու Տ. Սարգսյանի Մոսկվայից վերադառնալուց ընդամենը երկու օր հետո: