Կարեւորը տարածքային ամբողջականությունն է

07/12/2008

«Տարածքային ամբողջականությունը կարեւոր սկզբունք է, որից մենք սկսում ենք»,- երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «Կան նաեւ այլ սկզբունքներ, եւ Մինսկի խմբի աշխատանքը կայանում է հենց նրանում, որ բոլոր սկզբունքներն այնպես միացվեն, որպեսզի խուսափենք բանավեճերից եւ հասնենք ամենակարեւորին` կարգավորմանը: Մինսկի խումբը կոնկրետ առաջարկություններ է արել, օրինակ` շփման գծից դիպուկահարներին հեռացնելը: Մենք պետք է խուսափենք հռետորական սպառնալիքների բոլոր դրսեւորումներից, եւ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությանն առաջարկում եմ տեսական հարցերի քննարկման փոխարեն աշխատել կարգավորման հասնելու ուղղությամբ, որը երբեք այսքան մոտ չէր եղել»,- ասել է նա: