Թուրքական «Todayգs Zaman» թերթի փոխանցմամբ` մի խումբ թուրք մտավորականներ, որոնց թվում են քաղաքագետներ Բասկին Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամoղլուն եւ Չենgիզ Ակտարը, հայտարարություն են տարածել, որտեղ անհատապես ներողություն են հայցում Հայոց ցեղասպանության եւ ցեղասպանության փաստի ժխտման համար: Խումբը Թուրքիայի այլ քաղաքացիներին նույնպես խնդրում է միանալ իրենց հայտարարությանը, որը հետեւյալ ձեւակերպումն ունի. «Իմ խիղճը թույլ չի տալիս ընդունել 1915թ. օսմանյան հայերի հետ կատարված մեծ դժբախտությունը եւ այդ փաստի ժխտումը: Ես մերժում եմ այս անարդարությունը եւ իմ ազատ կամքով, կիսելով իմ հայ եղբայրների եւ քույրերի զգացմունքներն ու ցավը, նրանցից ներողություն եմ հայցում»: Հեղինակները նախատեսում են նախ ստորագրություններ հավաքել թուրք մտավորականների շրջանում, այնուհետեւ կոչը տեղադրել ինտերնետում` որտեղ յուրաքանչյուր ոք կարող է միանալ հայտարարությանը: Ի դեպ, այս նախաձեռնությունն արդեն բացասական գնահատականների է արժանացել թուրք ազգայնականների եւ մի շարք մտավորականների կողմից: