Մեզ մոտ մեղմ էր

07/12/2008

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը գլոբալ երեւույթ է եւ իր ազդեցությունից դուրս չի թողնում մոլորակի որեւէ պետություն, իսկ Հայաստանը բացառություն կազմել չի կարող: Առաջին փուլում այն ՀՀ ֆինանսական շուկայի վրա բավական մեղմ ազդեցություն ունեցավ»,- երեկ ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Եթե համեմատենք այլ երկրների հետ, որտեղ բանկեր են փակվում, ավանդները չեն վերադարձվում, կառավարությունները ծայրահեղ քայլեր են կատարում` վերականգնելու վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, Հայաստանում հետեւանքներն անչափ մեղմ էին»,- ասաց նա: