Վերանայվեք Կովկասում

07/12/2008

«ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին հնարավոր է հարկ լինի վերանայելու իրենց դերը Կովկասում՝ կապված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցած հակամարտության հետ»,- այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գրավոր ուղերձում, որն ուղարկվել է ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի Հելսինկիում ընթացող նիստի մասնակիցներին: «Ձեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն իրենց վրա բեւեռեցին ողջ աշխարհի ուշադրությունը եւ հարցականի տակ դրեցին խաղաղության եւ անվտանգության շուրջ գոյություն ունեցող պայմանավորվածությունների հարցը»,- ասված է փաստաթղթում: