Մարտահրավեր Ա. Աբրահամին

07/12/2008

Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 72,5 քաշային Թարվիս Սիմսը երեկ մարտահրավեր է նետել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային, աշխարհի 8-ակի չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամին եւ գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմին:

Նա ասել է, որ ցանկանում է մրցել այս երկու բռնցքամարտիկներից որեւէ մեկի հետ եւ հաղթել: Թ.Սիմսը նշել է, որ եթե Գերմանիայում բնակվող այս երկու մարզիկներից մեկը համաձայնի մրցել իր հետ, ապա ինքը պատրաստ է մրցամարտն անցկացնել Գերմանիայում: