«Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն իր կրտսեր որդու` ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի հարսանիքը նոյեմբերի 29-ին կազմակերպել էր Սոչիի «Ռեդիսոն ՍԱՍ Լազուրնայա» չորսաստղանի հյուրանոցի «Պյոտր I» սրահում: Հայաստանից հրավիրվել էին «Մելոմաններ» խումբը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Սաֆարյանը եւ, որպես թամադա-վարող` Աշոտ Ղազարյանը: Կեսժամյա ելույթ է ունեցել նաեւ Սոսո Պավլիաշվիլին` իր խմբով: Հյուրերին Հ. Վարդանյանը Սոչի էր տեղափոխել չարտերային թռիչքով: Բոլորին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ էր «Գրանդ հոլդինգի» նախագահն իր որդու հարսանյաց հանդեսը կազմակերպել Սոչիում եւ ոչ թե՝ Հայաստանում: Պատասխաններից մեկն այն էր, որ որպես հին կոմունիստ՝ Հ. Վարդանյանը, սովորության համաձայն, քեֆ անում է մեկուսի վայրերում` բոլորի աչքից հեռու: Իսկ երկրորդ վարկածով` Հայաստանում եղած լավագույն հարսանյաց սրահների սեփականատերերի հետ Հ. Վարդանյանը խնդիրներ ունի, այդ պատճառով էլ հարսանյաց արարողությունը որոշել է կազմակերպել Հայաստանից դուրս: