Նախօրեին «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ: «Երեկ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի բնակարան են բերել ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետի ստորագրությամբ իրազեկման մի գրություն»,- ասված է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, որում մեջբերված է Վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանի ստորագրությամբ գրության բովանդակությունը. «ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետին հասցեագրված Ձեր 18.06.2008թ. դիմումի կապակցությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, հայտնում ենք, որ ՀՀ Նախագահի 18.11.2008թ. թիվ 311-Ա հրամանագրի համաձայն, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժվել է»: