Կուզենար տեսնել Հասմիկ Պողոսյանին

06/12/2008

«Ես կցանկանայի Բաքվի խորհրդաժողովում տեսնել իմ հայ գործընկերոջը, որի հետ տարբեր միջոցառումների ընթացքում քննարկում եմ մեզ հետաքրքրող հարցեր»,- հայտարարել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը: «Բաքվի խորհրդաժողովի բոլոր մասնակիցների համար անվտանգության միատեսակ պայմաններ էին ստեղծված: Հավատացնում եմ ձեզ, որ եթե Հայաստանի ներկայացուցիչը մասնակցեր խորհրդաժողովի աշխատանքին, ապա անհրաժեշտության դեպքում նրա համար լրացուցիչ անվտանգություն կապահովվեր»,- նշել է Գարաեւը: