Սովորիր Տիգրան Սարգսյանից

06/12/2008

«Իրանը ստիպված կլինի «նվազեցնել ծախսերը եւ բարձրացնել հարկերը»,- նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` առաջին անգամ հանրությանը խոստովանելով, որ նավթի գների կտրուկ նվազումն իր երկրի տնտեսության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Այս խոստովանությունը ուշադրության է արժանի հատկապես այն առումով, որ հաջորդ տարվա հունիս ամսին Իրանում նախատեսվում են նախագահական ընտրություններ, եւ տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ հայտարարությունները կարող են վնասել Ահմադինեջադի հեղինակությանը: