Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Երեւանի «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը, որն այժմ գտնվում է Ղազախստանում եւ զբաղված է իր համար նոր ակումբ փնտրելով, ըստ ամենայնի, հանդես կգա այդ երկրի «Թարազ» ակումբի կազմում: Վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ: Իսկ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Կալինինգրադի «Բալթիկայի» ֆուտբոլիստ, հարձակվող Ռոբերտ Զեբելյանը հեռանում է ակումբից: Նրա նոր ակումբն առայժմ հայտնի չէ: Ըստ ամենայնի, Ռ.Զեբելյանը բանակցություններ կվարի որոշում կայացնելու համար: