Ինչպես հայտնի է` շուրջ մեկ ամիս առաջ ավազակային հարձակում էր կատարվել Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա, եւ, ըստ որոշ լուրերի, նրա տանից առեւանգվել էին բազմաթիվ կարեւոր փաստաթղթեր, այդ թվում` Ավետիսյանի բիզնեսների եւ սեփականության վկայականները: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջերս այս միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատի` «Ալֆայի», մի խումբ անդամներ, որոնցից Գլխավոր դատախազությունում նաեւ մատնահետքեր են վերցվել: