Եվրահանձնաժողովի կողմից վաղը հրապարակվելիք զեկույցի համաձայն, Եվրամիությունը պետք է իր առաջնահերթությունների շարքում դասի մի շարք նախկին խորհրդային երկրների հետ հարաբերությունների բարելավման եւ այդ երկրներում Մոսկվայի ազդեցության նվազեցման խնդիրը: Զեկույցում, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության տվյալներով, առաջարկվում է մինչեւ 2020 թվականը եռապատկել Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային հատկացվող օգնությունը: Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկում է այս երկրներին տալ ազատ առեւտրի եւ տնտեսական ներգրավվածության հնարավորություններ: Սակայն զեկույցում արձանագրված է, որ հարաբերությունների բարելավումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այս երկրներում բավարար առաջընթաց ապահովվի ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: