Գազի արտահոսքի 36 դեպք

04/12/2008

Այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է բնական գազի արտահոսքի 36 դեպք, որի արդյունքում 11 մարդ տուժել է, 5-ը` զոհվել: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ փրկարար ծառայության, նույն ժամանակահատվածում գրանցվել է նաեւ շմոլ գազի թունավորման 27 դեպք, որի արդյունքում 6-ը զոհվել է, 59-ը` տուժել: Միայն 2007թ. ընթացքում բնական գազի արտահոսքի 22 դեպք է գրանցվել, որից տուժել է 32 մարդ, 6-ը զոհվել է, իսկ շմոլ գազի թունավորման 29 դեպք է գրանցվել, որի հետեւանքով զոհվել է 9-ը: