ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պետական եւ ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջպետական համաձայնագրերով, պետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի առկա ուսուցմամբ 2009-2010 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ ԿԳ նախարարությունից «Արմենպրեսին» փոխանցել են, որ` համաձայն այդ ցանկի, հաջորդ տարի 20 նոր մասնագիտություն է ներդրվելու մի շարք բուհերում, այդ թվում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Երեւանի կրթահամալիր), Երեւանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանում, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում, Գորիսի պետական համալսարանում: