Բրայզան զայրացել է

28/11/2008

«Ռուսաստանը չի կատարել իր խոստումը եւ Վրաստանից դուրս չի բերել իր զորքերը ու չի շտապում կարգավորել հարաբերությունները»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, Ռուսաստանը պետք է ամբողջովին դուրս բերեր իր զորքերը Վրաստանի տարածքից եւ հնարավորություն տար միջազգային մարդասիրական կազմակերպություններին աշխատելու կոնֆլիկտի գոտում: Բրայզան հայտարարել է, թե «իրենք ցանկանում են, որ Մոսկվան պատասխան տա իր գործողությունների համար»: Նա նաեւ մեղադրել է Եվրոպայում որոշ գործընկերներին Ռուսաստանի հանդեպ աչքաթողության մեջ: Բրայզան ասել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունների մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ռուսաստանը լիարժեք չի կատարում իր պարտականությունները: Ըստ Մեթյու Բրայզայի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է հակազդի Վրաստանում իշխանության տապալման փորձերին եւ երկրին քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերի: