Ինչ կարելի է անել սակավարյունության դեպքում

28/11/2008

– Պետք է շատ օգտագործել ծիրան` թարմ եւ չորացրած վիճակում: Ըստ հետազոտությունների` արյունաստեղծման գործում 100 գ ծիրանն ունի նույնչափ նպաստավոր ազդեցություն, որչափ 40 գ երկաթը կամ 250 գ թարմ լյարդը:

– Շատ լավ օգնում են անտառային գետնամորու (վայրի ելակի) թարմ պտուղները: Այն կարելի է սառեցնել եւ օգտագործել ձմռանը: 1 Ճաշի գդալ գետնամորու տերեւների վրա ավելացնել 1 բաժակ եռջուր, թրմել 15 րոպե: Խմել օրը 1 անգամ` 1 բաժակ` ուտելուց առաջ:

– Վերցնել հավասար քանակությամբ մասուրի եւ ազնվամորու պտուղներ: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել 1 բաժակ եռջուր, թրմել 15-20 րոպե: Թուրմը ընդունել գոլ վիճակում` օրը 3 անգամ`1/2 բաժակ:

Իսկ առհասարակ տարվա մեջ գոնե 1 անգամ պետք է մաքրել արյունը: Արյունը մաքրելու համար. 2 կգ թուրինջը (գրեյպֆրուտ), 1 կգ նարինջը, 1 կգ կիտրոնը քամել, ստացված հյութը բաժանել 3 մասի եւ ընդունել 3 օր: Բուժումից առաջ ցանկալի է մաքրել աղիները:

Արյունը մաքրող, նաեւ լուծողական հիանալի միջոց է սեւ թանթրվենու տերեւներից պատրաստված թեյը: Խմել առավոտյան 1 բաժակ` քաղցած վիճակում:

Արյունը հիանալի մաքրվում է խատուտիկի արմատներից պատրաստված թեյով: Իսկ մեր տատիկներն այն ժամանակ արյունը մաքրել են խոտաբույսերից պատրաստված թեյով:

Վերցնել 15 գ եղինջի, 50 գ գնարբուկի թերթիկներ, 50 գ սեւ թանթրվենու բողբոջներ, 15 գ խատուտիկի արմատ: Մեկ թեյի գդալ խառնուրդը լցնել 200 գ եռացրած ջրի մեջ, 3-5 րոպե թրմել: Խմել օրը 2 անգամ` ուտելուց 1 ժամ առաջ: Կարելի է խմել մեղրով: