Երկարացվել է

28/11/2008

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իր «Առանց կանխավճարի» ակցիան երկարաձգել է մինչեւ 2009-ի փետրվարի 1-ը: Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն «Արմենպրեսին» ասել է, որ այն բնակիչները, ովքեր մինչեւ 2009թ. փետրվարի 1-ը կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին, կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր, որով նախատեսված ժամկետում կվճարեն շինհավաքակցման աշխատանքների համար հաշվարկված վճարի 80 տոկոսը, հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 հազ. դրամ կանխավճարի մուծումից: