Հայաստանի 69կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, բարձրացնելով 312կգ երկամարտում՝ 141 կգ պոկում եւ 171 կգ՝ հրում վարժություններում, նվաճել է 3 արծաթե մեդալ Հունաստանի Կոմունիտի քաղաքում ընթացող ծանրամարտի ուսանողական համաշխարհային խաղերում: Նա ցույց է տվել երկրորդ արդյունքը եւ՛ երկամարտում, եւ՛ առանձին վարժություններում` զիջելով միայն չինացի Հաո Սիհուային, որի արդյունքն է 332 կգ երկամարտում`150 կգ պոկում, 182 կգ հրում վարժություններում: