Արդեն պատրաստ է

27/11/2008

Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ լրագրողներին ասել է, որ համաձայն պայմանագրի` վեց ամսվա ընթացքում թուրքական կողմը պետք է կարողանա ենթակայանների վերականգնման, համապատասխան լիցենզիայի եւ ներկրման հետ կապված բոլոր հարցերը լուծել: Մի քանի օր առաջ թուրքական կողմից տեղեկատվություն է ստացվել, որ աշխատանքները նորմալ հունով ընթանում են: Նա անդրադարձել է նաեւ Իրան-Հայաստան գազատարին` տեղեկացնելով, որ դրա երկրորդ փուլի շինարարական աշխատանքներն ավարտված են, եւ այժմ իրականացվում են փորձարկման քայլեր: Ըստ նրա, անհրաժեշտության դեպքում այսօր արդեն հնարավոր է իրանական գազի ներկրումն իրականացնել: Ա. Մովսիսյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Իրանից Հայաստան ներկրվող գազը սակագին չի ունենալու. 1 խմ գազի դիմաց հայկական կողմը Իրանին պետք է վերադարձնի 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: