«Գազպրոմ» կոնցեռնի նախագահ Ալեքսեյ Միլլերը գերմանական «Handelsblatt» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե առաջիկա երեք տարիների ընթացքում բնական գազի եւ նավթի գները ռեկորդային աճ են արձանագրելու: Նա նշել է, որ գազի գները ձեւավորվում են նավթի գների հետ հարաբերակցությամբ: Ըստ նրա` 2009թ. սպասվում է նաեւ գազի գների կարճաժամկետ անկում, ինչը պայմանավորված է լինելու նավթի միջազգային գներով: Սակայն հաշվի առնելով շուկայի պահանջարկը եւ ինչպես նավթի, այնպես էլ գազի արդյունահանման առկա հնարավորությունները` Միլլերը վստահեցրել է, որ «մինչեւ 2012թ. սպասվում է ինչպես նավթի, այնպես էլ գազի գների աննախադեպ աճ»: «Էժան գազի եւ նավթի դարաշրջանն ավարտված է»,- հայտարարել է «Գազպրոմ» ընկերության նախագահը: