Կազիմիրովին չեն սիրում

26/06/2005

Երեկ Բաքվում բացված «Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը» թեմայով
միջազգային խորհրդաժողովի ժամանակ Ղարաբաղի ազատագրության կազմակերպության
ներկայացուցիչները պահանջել են, որ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր
Կազիմիրովը լքի դահլիճը: Վերջիններս դա հիմնավորել են նրանով, որ
Կազիմիրովը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այնուամենայնիվ, Կազիմիրովը ելույթ է ունեցել, որի իմաստն այն է եղել, որ
հայերն ու ադրբեջանցիները զբաղված են ինքնախաբեությամբ: Նա առաջարկել է
ամրապնդել հրադադարը եւ հաշտվել: Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ էլ
Կազիմիրովը գրեթե նման վերաբերմունքի արժանացավ Հայաստանի Ազգային
ժողովում, եւ նրա ելույթից հետո էլ քիչ էր մնում հայ պատգամավորները դուրս
հրավիրեին ԱԺ-ից: