«Իտերան» թանկ է ասում

26/06/2005

Վերջին շրջանում տեղեկություններ կային, թե ռուսական «Գազպրոմ»
ընկերությունը մտադիր է «Իտերայից» գնել «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի
10%-ը: Սակայն «Գազպրոմի» ներկայացուցիչ Ալեքսանդր Ռյազանովը հայտարարել
է, որ «Գազպրոմի» օրակարգից այսօր հանվել է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի
գնման հարցը, քանի որ «Իտերան» բավականին բարձր գին է պահանջում
«Հայռուսգազարդի» բաժնեմասի դիմաց: