ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է հայազգի աշխարհահռչակ դուդուկահար, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ջիվան Գասպարյանին: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի, Ս. Օհանյանը շնորհավորել է մեծանուն վարպետին ծննդյան 80-ամյակի առթիվ` ցանկանալով նրան երկարակեցություն, անսպառ եռանդ, ստեղծագործական հաջողություններ եւ նվիրական իղձերի իրականացում: Պաշտպանության նախարարը Ջ.Գասպարյանին նվիրել է խորհրդանշական սուր: